It’s time to reflect on the achievements and look forward to coming opportunities

Welcome to 2013!  Over the past couple of weeks, British Ambassadors all around the world have been writing their Annual Review of 2012 for colleagues in London.  It’s a good time to reflect on the achievements we are most proud of – and the challenges and opportunities for the coming year. 

 For us in Yerevan, there were a number of wonderful highlights in 2012: 

  • Watching the brilliant, modern production of Shakespeare’s King John by the Sundukyan Theatre Company, which they took to London as part of the Olympics World Shakespeare Festival.
  •  Meeting Lord Robin Byron, the 13th Lord Byron, who was here on behalf of his illustrious ancestor (who learnt Armenian in Venice) to join the celebration of Yerevan as World Book Capital in April. 
  • celebrating the Queen’s Birthday in the impressive Khanjian hall at Cafesjian.  We were joined by an Armenian sailor who, on a Soviet ship, was part of the flotilla of honour which the young Queen attended some 50 years ago. 
  •   Watching the Olympics opening ceremony on a big screen in Lovers’ Park with our alumni and friends. 
  • Welcoming David Lidington, Minister for Europe, in September, who had some great upbeat messages about Armenia’s engagement with the EU and our determination to improve our commercial relationship.
  •  Organising our first trade mission for many years in November, with a range of British companies from those with a global presence (e.g. the engineering consultants Mott McDonald) to a specialist jewellery business (Cleave, specialising in honours, insignia and special gifts). 

But this wonderful year ended on a note of tragedy, when we heard the very sad news in December that our dear friend, Karine Kazinian, the Armenian Ambassador to London, had passed away unexpectedly following an operation in the States.  This was a huge blow.  We will miss her very much indeed.  

Our aim for 2013 is to build on the work we, together with Karine, started, to maximise every opportunity for collaboration and to promote common interests and values.  Having just drawn breath after the Olympics, this year we are taking on the chairmanship of the G8, with the three priorities selected by our Prime Minister: Trade, Tax, and Transparency.  It seems to me that those ‘three T’s’ are of great relevance for our work with Armenia and for the strong commercial focus we will continue to have in 2013.  More on this in a future blog. 

But the first thing on the horizon is the Presidential election on 18 February.  I’m pleased to say that the UK will send 25 election observers to join the ODIHR mission.   We really welcome President Sargsyan’s commitment to holding Armenia’s best ever election.  But it is disappointing that three of the key non-government parties in parliament are neither putting up a candidate of their own nor backing any other.  Are these parties not standing because they lack finance, because they lack trust in a fair result, or because they are not really opposition parties as we would normally understand the concept?  If they lack finance, is it because potential wealthy backers are concerned about what will happen to their businesses if they back the wrong horse – or because they have not found a way of communicating their message in a way which would inspire donations from the general public?  (It’s interesting that, despite predictions to the contrary, President Obama raised more funds than Mitt Romney in 2012, largely thanks to his success in connecting with voters and activists and getting many small donations of under $200).  In monitoring the campaign and talking to members of all the parties over the next month, we’ll be doing our best to understand what more could be done to promote a truly vibrant spirit of political competition.    

But after over a decade of elections badly marred by fraud, perhaps the biggest challenge for the Armenian authorities in this election is trying to rebuild and win the trust of its people and partners. Will this happen? I very much hope so.  Looking from the outside, it seems to me that the following three areas are crucial ones for state authorities to focus on during the election period – and in the follow-up period afterwards.  

  • the voter list.  I know there have been commendable efforts by local police and NGOs to check lists and deal with some of the inaccuracies and practices which look open to abuse (e.g. multiple names registered to a garage).  But the fact that the list has continued to increase since 1991 when people’s day to day experience tells them that the country has lost population creates unease for the ordinary voter.  Thinking about ways to give people confidence in the list – perhaps by requiring an annual re-registering – might be the answer in future.  In the meantime, the authorities can make every effort to follow up and investigate precincts where there appear to be unusually high turn-out or vote tabulations showing surprisingly repetitive numbers. 
  • the involvement of public servants.  It would be great to see strong messages from all senior political figures during the campaign about the importance of impartiality for all public servants (civil servants, teachers, doctors, lawyers, police etc), especially when they are dealing with their colleagues/subordinates, or those members of the public dependent on them (e.g. parents in a school).   
  • responding vigorously to complaints.  Not all complaints may have sufficient evidence/legal base to result in a criminal charge, but if the authorities can show that they are responding quickly and seriously to concerns raised by citizens, this may have an increasingly preventative/deterrent effect, and will increase the ordinary voter’s confidence that the authorities mean what they say.   

We’re really looking forward to the campaign and hope that there will be a real discussion not just of personalities, but also of policies. 

 

 

Բարի գալուստ 2013: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում  տարբեր երկրներում գործող ՄԹ դեսպանները Լոնդոնի իրենց գործընկերների համար գրում են 2012-ի տարեկան հաշվետվությունները: Տարվա այս պահը լավագույն ժամանակահատվածն է անդրադառնալու համար  2012-ի նվաճումներին, որոնցով հպարտանում ենք, ինչպես նաև՝ գալիք տարվա մարտահրավերներին և հնարավորություններին:

Երևանում Բրիտանական դեսպանատան համար 2012-ը առանձնացավ մի շարք նշանակալի պահերով.

  • Սունդուկյան թատրոնի կողմից ներկայացվեց Շեքսպիրի «Ջոն արքա» աշխատության ժամանակակից փայլուն բեմադրություն, որն իրականացվեց Լոնդոնի Օլիմպիական խաղերի՝ Շեքսպիրյան փառատոնի շրջանակում:
  •  Հայաստան այցելեց Լորդ Ռոբին Բայրոը՝ հռչակավոր Լորդ Բայրոնի հետնորդը: Նա Հայաստան էր այցելել մասնակցելու Երեվանի՝ որպես Գրքի համաշխարհային մայրաքաղաք տոնակատարությանը:
  • Գաֆեսճյան արվեստի կենտրոնի  տպավորիչ Խանջյան սրահում նշվեց թագուհու ծննդյան տարեդարձը: Մեզ այդ օրը միացավ Սովետական բանակի նախկին նավաստիներից մեկը, ով 60 տարի առաջ իր ծառայության ժամանակ ականտես էր եղել  թագուհու թագադրման  արարողությանը:
  •  Սիրահարների այգում՝ մեր բարեկամների, ընկերների հետ միասին դիտեցինք Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:
  •  Սեպտեմբերին Հայաստանում ընդունեցինք Եվրոպայի նախարար Դեվիդ Լիդինգթոնին: Նա իր այցով նոր ընթացք տվեց Հայաստան-Մեծ Բրիտանիա տնտեսական համագործակցային կապերին և  կարևորեց Հայաստանի Եվրաինտեգրման գործընթացը:

Մի քանի տարիների ընդմիջումից հետո այս տարի նոյեմբերին կազմակերպեցինք բրիտանական առաջին առևտրային առաքելությունը Հայաստան: Առաքելության կազմում ներկայացված էին տարբեր բրիտանական ընկերություններ բիզնեսի տարբեր ոլորտներից:

Բայց այս հրաշալի տարին ավարտվեց ողբերգությամբ, դեկտեմբերին մեր սիրելի ընկեր՝ Լոնդոնում Հայաստանի դեսպան Կարինե Կազինյանը  անսպասելի հեռացավ կյանքից: Սա մեծ հարված էր ու մենք նրան շատ կկարոտենք:

2013 թվականի մեր նպատակն է շարունակել Կարինեի հետ սկսած գործը, հնարավորինս մեծացնել երկու երկրների համագործակցությունն ու խթանել ընդհանուր հետաքրքրություններն ու նախաձեռնությունները:

  Օլիմպիական խաղերից հետո նոր ենք շունչ քաշել և այս տարի սկսում ենք մեծ ութնյակի նախագահությունը, առաջ տանելով մեր վարչապետի կողմից ընտրված երեք հիմնահարցեր՝ առևտուր, հարկեր և թափանցիկություն: Կարծում եմ՝ այս երեք խնդիրները շատ տեղին են Հայաստանի հետ մեր աշխատանքի, ինչպես նաև 2013-ին շարունակվող ամուր առևտրային կապերի հաստատման համար:
Այս հարցերին ավելի մանրամասն կանդրադառնամ իմ հետագա բլոգերից մեկում:

Հորիզոնում փետրվարի 18-ի նախագահական ընտրություններն են: Ուրախ եմ, որ Միացյալ թագավորությունը 25 դիտորդ է ունենալու ԵԱՀԿ ԺՄՀԻՔ առաքելության կազմում: Մենք իսկապես ողջունում ենք նախագահ Սարգսյանի լավագույն ընտրություններ անցկացնելու պատրաստակամությունը: Բայց նաև հիասթափեցնող է, որ խորհրդարանի երեք հիմնական ոչ իշխանական կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին  և որևէ մեկին չեն աջակցում:

Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, այն առումով, ինչպես մենք ենք ընկալում այս հասկացությունը:

Եթե համարենք, որ կուսակցությունները ֆինանսական խնդիրներ ունեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաև, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձևը և հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել: (հետաքրքիր է, որ չնայած բոլոր կանխագուշակումներին նախագահ Օբաման 2012-ին Միթ Ռոմնիից ավելի շատ միջոցներ ձեռք բերեց հիմանականում ընտրողների և ակտիվիստների հետ իր հաստատած կապերի միջոցով, ինչը նրան մինչև 200 դոլարի չափով փոքր նվիրատվություններ բերեց): Հաջորդ ամսվա ընթացքում մշտադիտարկելով ընտրարշավը և բոլոր կուսակցությունների անդամների հետ խոսելով մենք կփորձենք հասկանալ՝ էլ ինչ է կարելի անել արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովելու համար:

Բայց տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները  արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի և գործընկերների վստահությունը վերականգնելը: Արդյո՞ք սա տեղի կունենա:

Կողքից հետևելիս թվում է, որ պետական մարմինները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն ստորև նշված երեք ոլորտներին:

  • Ընտրողների ցուցակներ: Տեղյակ եմ, որ տեղական ոստիկանության և կազմակերպությունների կողմից գովելի ջանքեր են գործադրվել ցուցակները ստուգելու և որոշ անճշտություններ վերացնելու համար (օրինակ’ ավտոտնակում գրանցված կրկնվող անուններ): Բայց այն փաստը, որ 1991-ից ի վեր ցուցակը շարունակում է մեծանալ, երբ մարդկանց ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ երկրի բնակչության քանակը նվազում է, հասարակ ընտրողի համար անհանգստության պատճառ է հանդիսանում:  Գուցե տարեկան վերագրանցումը կարող է հարցի լուծման տարբերակ լինի և մարդկանց մոտ վստահություն առաջացնի: Մինչ այդ իշխանությունները կարող են ամեն ջանք գործադրել հետևելու և հետազոտելու համար այն ընտրական տեղամասերը, որտեղ ընտրությունների ընթացքում գրանցվել է ընտրողների աննախադեպ հոսք:
  • Հանրային ծառայողների ներգրավում: Հիանալի կլիներ լսել ընտրարշավի ընթացքում պաշտոնյաների կողմից հանրային ծառայողներին ուղղված ազդեցիկ հաղորդագրություններ անկողմնակալության կարևորության վերաբերյալ:
  • Բողոքներին արդյունավետ արձագանքում: Ոչ բոլոր բողոքներն են կարող բավարար ապացույցներ ունենալ կամ իրավական հիմք ունենալ  քրեական պատասխանատվության ենթարկելու համար, բայց եթե իշխանությունները ցույց տան, որ քաղաքացիների կողմից բարձրացրած խնդիրները արագորեն և լրջորեն արձագանքում են, ապա սա կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ և ցույց տալ, որ իշխաննությունների խոսքը գործ է դառնում:

Մենք իրոք անհամբերությամբ սպասում ենք ընտրարշավին և հուսով ենք, որ կլինեն քննարկումներ ոչ միայն անհատների, այլև գաղափարախոսությունների միջև:

 

 

2 Responses

  1. Your Excellency, Your contribution to development of democracy in armenia is defence of liberal values in which I also believe. Your voice is loud, Your opinion is distinct, Your action is courageous.

  2. Ես շատ հարցերում համաձայն եմ դեսպանուհու հետ,ԲԱՅՑ. Համոզված չեմ,որ նրա ասածները մասն են կազմում իր պաշտոնական դիրքի,նաեւ համոզված եմ,որ ԱՄՆ-ում ՄԹ դեսպանը չէր կարող վեր կենալ ու ասել(օրինակ)«Դե ձեր երկիրն էլ համը հանեց,ամեն օր մարդ է գնդակահարվում դպրոցում, փողոցում ,չգիտեմ որ«ջահնամի գյոռում»»,իսկ Թուրքիայում էլ ՄԹ դեսպանը վեր կենար ու ասեր«բա չեք ամաչու՞մ,ցեղասպանությունը չեք ընդունում»…եւ այսպես նմանօրինակ պարագաներ…Դե իհարկե չէր կարող՝ՄՌԹԻՆ ԿՈՒՏԵՐ:Իսկ Հայաստանի հնձածը ԽՈՏ է,ուրեմն կարեիլ էր եւ այդպես,ինչպես եւ վարվեց դեսպանուհին:Եւս մեկ խոհ՝ իսկ գուցե այս բոլորը(կրկնում եմ՝ շատ բաների հետ համաձայն եմ)դրա համար էր,որ ճնշում գործադրելով, զիճումներ պահանջել ՀՀ.Նախագահից Ղարաբաղի հարցում:Ամեն բան հնարավոր է,եւ որպեսզի շատ տարբերակների կասկածներ չլինեն,հիշենք ժողովրդական առածը՝«Դուռդ փակ պահի, հարեւանիդ գող մի հանի»:Ասածս այն է,որ Նախագահը թող երկրում կարգ ու կանոն մտցնի,«սեւը սպիտակից ջոկվի» եւ այս դեպքում կամ դեսպանները ելույթ չեն ունենա,կամ էլ ելույթից հետո կստանան արժանի պատասխան:ԻՍԿ ԴԱ ԴԵՌ ՇԱՏ ՀԵՌՈՒ Է…

Leave a Comment